Լուրջ չեմ վերաբերվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հայտարարությանը:
«Չեմ կարծում ինքը քաղաքական գործիչ է կամ իր նմանները քաղաքական գործիչներ են: Չեմ ցանկանում նրան պատասխանել»,-նշեց Իգիթյանը:
Պատգամավորը պատրաստվում է մամուլի ասուլիսով հանդես գալ՝ նոր խորհրդարանի անփորձ լինելու մասին բոլոր խոսակցություններին արձագանքելու համար․«Այս պատգամավորները, ովքեր ներկայացված են շատ լավ պատկերացնում են անելիքները: Նրանք ներկայացնում են երիտասարդների ծրագրերը: Չպետք է պահանջենք խորհրդարանից այն պատկերը, որ ունի Հոլանդիան կամ Շվեյցարիան: Ունենք առաջին խորհրդարան, որը կլինի վաղվա քաղաքական մշակույթի հիմքը»:









































