Այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով Վլադիմիր Վարդանյանին, հետաքրքրվեց, թե ինչ մոտեցում է նա ցուցաբերելու իր աշխատանքի ընթացքում՝ որպես հանձնաժողովի նախագահ, և հիշեցրեց, թե նախկինում ինչպիսի արատավոր պրակտիկա է կիրառվել:
Ի պատասխան՝ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Մի փոքր զարմանալի էր ձեր հարցադրումը. 1-ին տարին չէ, որ իրար ճանաչում ենք», և հավելեց. «Մենք պետք է սովորենք կոլեգիալ որոշումներ ընդունելու մշակույթը»:
Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Մի զարմացեք. մենք այստեղ փնտրում ենք հրապարակային խոստումներ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































