Այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման հարցը:
«Հայաստանը ԵԱՏՄ անդամ մնալով՝ շարունակում է ունենալ այն բոլոր խնդիրները, որոնց մասին խոսել ենք լսումների ժամանակ: Եվ մենք առաջարկել ենք, որ այդպիսի հարթակ ստեղծվի»,- նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նկատի ունենալով նոր ստեղծվելիք Տարածաշրջանային ինտեգրման հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովը:
Մարուքյանն առաջարկում է ԵԱՏՄ բառն ավելացնել հանձնաժողովի անվանման մեջ. «Տարածաշրջան ասելով ի՞նչ նկատի ունենք: Լավ կլիներ, որ այս հարթակը օգտագործվեր այն պրոբլեմների լուծման համար, որի մասին ամենօրյա ռեժիմով խոսում ենք թե՛ Ռուսաստանում, թե՛ այստեղ»:
Նրա խոսքով՝ պետք է նաև ոլորտային օրենսդրությունները ճիշտ բաշխել հանձնաժողովների միջև:
Մանրամասները՝ տեսանյութում:









































