Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատը: Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր դատարանը հնարավոր է՝ սկզբում քննի Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատելու հարցը:
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունն էլ միջնորդել է Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգել:







































