Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:
Ինչպես իր ելույթում նշեց նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ Ալեն Սիմոնյանի թեկնածության քվեարկությունը կլինի կանխատեսելի:
«Ես անընդհատ սովորել եմ իմ երիտասարդ ընկերներից, նաև՝ Ալեն Սիմոնյանից»,- ասաց Հովիկ Աղազարյանը:
Նրա խոսքով՝ Ալեն Սիմոնյանը պատրաստ է իր ամբողջ գիտելիքները ներդնելու իր թիմի հաջողությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































