ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիային տնտեսական միջոցառումներով է սպառնացել՝ սիրիացի քրդերի վրա հարձակման դեպքում:
«Սկսում ենք Սիրիայից զորքերի երկար սպասված դուրսբերումը՝ միաժամանակ հարված հասցնելով տարածքային մնացյալ փոքրիկ խալիֆայությանը՝ ԴԱԻՇ-ին («Իսլամական պետություն») և բազմաթիվ կողմերից: Կրկին կհարձակվենք մերձակայքում գտնվող բազաներից, եթե այն վերաձևավորվի: Թուրքիային կճնշենք տնտեսապես, թե այն հարվածի քրդերին»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:
2018-ի հոկտեմբերի վերջին հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազդարարել է Եփրատից արևելք սիրիացի քրդերի դեմ ծավալուն գործողության մասին:
Starting the long overdue pullout from Syria while hitting the little remaining ISIS territorial caliphate hard, and from many directions. Will attack again from existing nearby base if it reforms. Will devastate Turkey economically if they hit Kurds. Create 20 mile safe zone….
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 13, 2019









































