Friday, 19 06 2026
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն

«Լավագույն ավանդույթները շարունակվում են». 5-րդ շարասյան ազդեցությունը Հայաստանում չի նվազել

Որքան էլ Հայաստանի նոր իշխանությունները ձգտեն վարել հայամետ քաղաքականություն, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները ձգտեն կառուցել հավասար և դաշնակցային սկզբունքի վրա, անկասկած է, որ Մոսկվան ձգտելու է այստեղ պահպանել իր ազդեցության լծակները և դա անելու է իրեն հպատակ քաղաքական ուժերի, տարբեր լրատվական կազմակերպությունների, անհատների միջոցով։

https://www.tert.am/news_images/956/2866496_1/f5c0a5b43ce758_5c0a5b43ce799.thumb.jpg

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Ռուսաստաննը մինչ այժմ էլ շարունակում է պահպանել իր ազդեցության լծակները և տիրապետում է լայն հնարավորությունների։ «Առաջինը՝ տնտեսությունն իրենցն է, այդ իրենք են բլեֆ անում, թե Արևմուտքի ազդեցությունը մեծ է, բայց դա բարոյական է, հմայքային ու գրավիչ։ Գերմանիան, Ավստրիան, օրինակ, ինձ համար գրավիչ երկրներ են, իրենց երկիրը՝ ոչ, բայց խնդիրը ծնում է տնտեսությունը։ «Գազպրոմ»-ն իր աշխատակիցներով շանտաժ է անում, ենթադրում եմ աշխատողների մեծ մասն իրենց հետ շանտաժ է անում, մնացածն էլ՝ լռում են։ Հաշվեք այսպիսի քանի «Գազպրոմ« կա Հայաստանում՝ երկաթուղին, մի քանի համալսարաններ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Լևոն Շիրինյանը հավելեց. «Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած՝ Հայաստանի համապատասխան ինստիտուտները ձերբազատվա՞ծ են Ռուսաստանից, թե՞ ոչ։ Սա նշանակում է, որ կառավարական ապարատում ուղղակի կամ անուղղակի ազդեցություն կունենա Ռուսաստանը։ Պետք է հաշվեք զինվորական, անվտանգության ծառայության և կարևորագույն պետական ինստիտուտներում, ազգաբնակչության մեջ քանի՞ տոկոսն է թոշակ ստանում Ռուսաստանից, թոշակ ստանում են ինչի՞ համար, այնպես չէ, որ աջ ու ձախ հենց այնպես փող բաժանում։ Սա այսբերգի չերևացող մասն է»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Հայաստանում կան որոշ հասարակական կազմակերպություններ, որոնք Ռուսաստանի անմիջական վերահսկողության տակ են։«Իրենց ճղում են Սորոսի համար… հիմա Սորոսը քանի՞ ՀԿ կարող է ունենալ, իսկ ինչքան ՀԿ կա, որ հայկական է, բայց Ռուսաստանի ազդեցության տակ, ոչ ոք նրանց գոյությունից չի զարմանում, բնական երևույթ է, խնդիրը միայն Սորոսն է։ Էլ չեմ խոսում ՀՀԿ-ի ու նրա գործընկերների ազդեցության մասին։ Նրանք բոլորը կազմում են հինգերորդ շարասյունը»,- ընդգծեց Շիրինյանը։

Քաղաքագետն ընդգծում է՝ Ռուսաստանն առաջին անգամ հինգերորդ շարասյունն օգտագործել է Սովետական Հայաստանում Առաջին Հանրապետության դեմ, երբ բոլշևիկյան իշխանությունը եկավ ու հաստատվեց. «Եվ ինչպես տեսնում եք՝ լավագույն ավանդույթները շարունակվում են»։

https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1477911084-5639.jpeg

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ հեղափոխությունից հետո Հայաստանում Ռուսաստանի ազդեցության մասով դեռևս ոչինչ չի փոխվել։ «Իշխանափոխությունը սկիզբն է, փոփոխությունների համար ստարտային վիճակ է։ Իսկ ազդեցության գոտիները նման են ջրի, որի մեջ քար է նետվում, և առաջանում են օղակներ, Ռուսաստանի ազդեցությունը դրան է նման։ Մի քանի հարյուր տարվա ընթացքում ձևավորված ազդեցություններ են, որոնք նույնիսկ ժառանգական են՝ հորից անցել են որդիներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ նրա՝ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է պետք իրականացնել. «Դրանք մշակութային, կրթական, կրոնական, եկեղեցական, ռազմական և այլ բնագավառի ներկայացուցիչներ են։ Կան մարդիկ, որոնք անշահախնդիր ձևով վնասարարություն են անում, այսինքն՝ իդիոտության պատճառով։

Մարդիկ առանց հասկանալու, առանց գնահատելու վնասում են հայկականությանը, հայի ինքնությանը։ Այդ մենք հայերս… ու սկսվում է… անհամերաշխ ենք, անտաղանդ ենք… դրանք քաղաքական իդիոտներ են ու հենց նրանք են զբաղվում այդ ազդեցության տարածմամբ»։

Ազատ Արշակյանի խոսքերով՝ ժամանակն է, որ օտարամոլությունը, օտարների ազդեցությունը վերանա. «Պետք է պայքարել ճիշտ այնպես, ինչպես թմրամոլության, խաղամոլության, ալկոհոլության դեմ։ Կարծում եմ, որ դա առաջնային խնդիր է։ Պետք է զրպարտության դեմ պայքարի շարժում սկսվի։ Հեղափոխությունը պայքարելու համար նպաստավոր պայմաններ է ստեղծել»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում