ԱՄՆ պատժամիջոցների պատճառով նորվեգական Boeing-ը շուրջ մեկ ամիս է չի կարողանում լքել Իրանը: 2018-ի դեկտեմբերի 14-ին Դուբայից Օսլո թռչող ինքնաթիռը, շարժիչի հետ կապված խնդիրների պատճառվ, արտակարգ վայրէջք է կատարել Իրանում:
192 ուղևորները գիշերել են տեղի հյուրանողում և այլ ինքնաթիռով մեկնել: Իսկ այդ օդանավը վերանորոգման կարիք ունի, սակայն դրա համար պահեստամասեր մատակարարել չի կարելի՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով:
Այժմ ավիաընկերությունը փորձում է հատուկ թույլտվություն ձեռք բերել:










































