Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պուտինի իրական սպառնալիքը Հայաստանին. Նիկոլ Փաշինյանի անխուսափելի երկընտրանքը

2019 թվականի համար արվող գրեթե բոլոր փորձագիտական ու քաղաքական կանխատեսումներում նշվում է, որ ընթացիկ տարում Հայաստանի ամենակարևոր, ինչ-որ իմաստով նաև վտանգներ պարունակող մարտահրավերը լինելու է հայ-ռուսական հարաբերությունը։

Այդ կանխատեսումները շատ մոտ են իրականությանը, քանի որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները թավշյա հեղափոխությունից հետո գտնվում են մակընթացության ու հակասականության ռեժիմում։ Ի թիվս բազմաթիվ հակասականությունների՝ ամենաշատը աչքի զարնող հակասականությունն այն է, որ կողմերից մեկը՝ Հայաստանը, բոլոր հնարավոր միջոցներով փորձում է հաճոյանալ Ռուսաստանին, սակայն վերջինս այդպես էլ չի վստահում Հայաստանի իշխանությանը։ Ու հայ-ռուսական հարաբերություններն այդ պայմաններում գտնվում են ցանկացած պահի վտանգավոր դառնալու ռեժիմում։

Այս իրավիճակն ունի բազմաթիվ օբյեկտիվ, բայց առաջին հերթին սուբյեկտիվ պատճառներ, որոնց մի մասը՝ ներքին, մյուս մասը արտաքին քաղաքականության տիրույթում են։

Հայ-ռուսական հարաբերություններում անվստահության առաջին նշաններն ի հայտ եկան անմիջապես հեղափոխությունից հետո, երբ Հայաստանի մի շարք կարևորագույն, ռազմավարական նշանակություն ունեցող պաշտոններում նշանակվեցին Ռուսաստանի համար, մեղմ ասած, անցանկալի դեմքեր։ Դրանք նշանակումներ էին, որոնք առանց որևէ բարդության կարող էին չկատարվել, հեղափոխությանն աջակցած հակառուսական կոնտինգենտի անդամները կարող էին նաև այլ պաշտոններ ստանալ, որոնք զգայուն չեն համարվում ՌԴ-ի հետ հարաբերություններում։ Ի վերջո, պարզագույն հաշվարկի հարց էր կանխատեսելը, որ այդ նշանակումները բացասաբար են ընկալվելու Ռուսաստանի կողմից։

Հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդող ներքին գործոնների թվում պետք է առանձնացնել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործն ու դրա ընթացքը. Քոչարյանին կալանավորելու որոշումներն ու նրան կալանքից ազատելու վճիռները ուղղակի կորելացիայի մեջ են Ռուսաստանի ղեկավարության ու Հայաստանի իշխանության՝ մեղմ ասած, անարդյունավետ կոմունիկացիայի հետ։ Հայաստանի նոր իշխանությանը չհաջողվեց Մարտի 1-ի գործը զերծ պահել արտաքին ազդեցությունից, ինչի արդյունքում Քոչարյանին առաջադրված միանգամայն հիմնավոր մեղադրանքների պայմաններում դեռևս քննարկվում է նրան կալանքից ազատելու հարցը, ինչը պետք է անգամ քննարկումների մակարդակում միանշանակ բացառվեր՝ հաշվի առնելով նրան մեղսագրվող հանցանքի ծանրությունը։

Հայ-ռուսական հարաբերություններում առկա մակընթացությունը շարունակվում է աշխարհաքաղաքական այլ կենտրոնների հետ Հայաստանի հարաբերությունների պասիվացման, գրեթե զրոյացման պայմաններում։ Ամենացայտուն օրինակը ԵՄ-ի հետ ստորագրված Համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի իրականացման գործընթացն է, որը գրեթե կանգ է առել։ Հայ-եվրոպական հարաբերությունների օրակարգը մնացել է այն կետում, ինչ կետում նոր իշխանությունը ժառանգություն է ստացել նախկինից, այդ ուղղությամբ որևէ առարկայական քայլ դեռևս չի կատարվել։ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամենավերջին հիշարժան դրվագը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ-ին ուղղված հանդիմանությունն է, որ հնչել է ամիսներ առաջ Բրյուսելում։ Դրանից հետո նշանակալի որևէ զարգացում տեղի չի ունեցել։

Նույնը կարելի է ասել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին, որոնք կարծես սահմանափակվում են ընդամենը արարողակարգային մակարդակում։ Մինչդեռ Արևմուտքի հետ հարաբերությունների բովանդակ օրակարգը կարող էր դառնալ հենց հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրների լուծման, ռուսական ճնշումներին դիմակայելու հնարավորություն։ Դրանից, սակայն, Հայաստանի նոր իշխանությունը չի օգտվում՝ իր ամբողջ էներգիան ու ներուժը ծախսելով Ռուսաստանին ՀՀ-ի հավատարմությունն ու անվերապահ ռուսամոլությունը ապացուցելու վրա։ Արդյունքում հայ-ռուսական չհայտարարված հակադրության մեջ ռուսները քայլ առ քայլ հասնում են իրենց նպատակին՝ Հայաստանն ավելի մոտեցնելով Մոսկվային ու ավելի հեռացնելով բնական դաշնակից Արևմուտքից։ Սակայն հազիվ թե ռուսները սահմանափակվեն միայն այդ նպատակով։

Ռուսաստանը վստահաբար ցանկանում է Հայաստանի իշխանության հետ հարաբերությունների այնպիսի ալգորիթմի հաստատում, որի դեպքում Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակականությունը կախված կլինի Ռուսաստանից։ Ռուսաստանն այդ մեթոդով աշխատել է Հայաստանի նախկին երկու իշխանությունների հետ, այդ մեթոդի շրջանակներում ինտենսիվորեն աշխատելով նաև ոչ իշխանական քաղաքական ուժերի հետ, որոնք տարբեր փուլերում Հայաստանից տարբեր զիջումներ կորզելու նպատակով օգտագործվել են որպես մահակ՝ ՀՀ իշխանությունների դեմ։

Հասկանալի է, որ այս գործելաոճից ևս Ռուսաստանը չի հրաժարվելու և ինչպես խորհրդարանում, այնպես էլ ու առավել ևս խորհրդարանից դուրս փորձելու է ամրացնել սեփական ազդեցությունը։ Խորհրդարանում այդ դերին կարող է հավակնել «Բարգավաճ Հայաստանը», եթե նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանը ռուսներից երաշխիքներ ստանա, որ չի հետապնդվի Փաշինյանի իշխանության կողմից։ Խորհրդարանից դուրս ռուսահպատակության պատրաստ ուժերի ընտրանքն ավելի մեծ է՝ ՀՀԿ, ՀՅԴ, ինչու ոչ՝ «Սասնա ծռեր», որոնք որքան էլ հանդես են գալիս ապագաղութացման օրակարգով, իրենց ծագումնաբանությամբ ու ֆունկցիոնալությամբ շատ ավելի մոտ են ռուսական ուղեծրին։ Այս և չթվարկված էլի մի շարք ուժեր անհրաժեշտության դեպքում որևէ պատրվակով միավորվելով կամ առանձին առանձին կարող են հինգերորդ շարասյան դեր խաղալ։

Հայաստանի իշխանության հույսը թերևս այն է, որ դա տեղի չի ունենա, քանի որ Կրեմլի հետ հարաբերություններում իրենք կատարում են բոլոր շարասյուների գործառույթը։ Ռուսական որոշ շրջանակներ ակնհայտորեն հասկանում են այդ պատրաստակամությունը։ Օրինակ՝ մշտապես ռուսական շահերին գերապատվություն տվող հայ-ռուսական «Դիալոգ» կազմակերպության հայազգի նախագահ Յուրի Նավոյանը կարծում է, որ «ներկա պայմաններում քաղաքական ճեղքումային քայլ կհանդիսանա ՌԴ Պետական դումայի «Միացյալ Ռուսաստան» և ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունների միջև համագործակցության պայմանագրի ստորագրումը»:

Հայ-ռուսական հարաբերություններն իրականում ճգնաժամ են ապրում շատ ավելի խորքային պատճառներով, քան թվում է առաջին հայացքից։ Գազի գնի բարձրացումը, Քոչարյանին ուղղված շնորհավորանքը կամ Հայաստանին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկումը այսբերգի երևացող կողմերն են միայն։ Ավելի խորքում ընկած է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կողմից վարվող ներքին և արտաքին քաղաքականությունների (հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների) միջև առկա ակնհայտ դիսոնանսը։ Հայաստանի իշխանությունները, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ունեն աննախադեպ բարձր լեգիտիմություն, ներքին զարգացող ժողովրդավարություն, սակայն նրանք Ռուսաստանի հետ հարաբերություններում շարունակում են նախորդ իշխանության քաղաքականությունը, որի հիմքում իշխանության ոչ լեգիտիմությունն էր ու հանուն այդ իշխանության պահպանման՝ ռուսական ցանկացած ոտնձգության ենթարկումը։ Գործող իշխանությունը, չունենալով լեգիտիմության որևէ խնդիր, միևնույն ժամանակ շարունակում է նախկինի իներցիայով ֆորպոստային, վասալային քաղաքականությունը։

Հայաստանի իշխանությունն իր աննախադեպ լեգիտիմությունը դեռևս կա՛մ չի օգտագործում, կա՛մ շատ քիչ չափով է օգտագործում ՌԴ-ի հետ հարաբերություններում։ Բայց ներքին ու հիմնական դաշնակցի հետ վարվող արտաքին քաղաքականությունների միջև խզումը երկար չի կարող շարունակվել՝ կա՛մ Հայաստանի ներքին կյանքը պետք է հարմարեցվի ռուսական ավտոկրատիզմին, ինչը հակասում է հեղափոխության հռչակումներին, կա՛մ Ռուսաստանի հետ հարաբերությունը պետք է բխեցվի լեգիտիմ իշխանություն ու իրական ինքնիշխանություն ունեցող երկրի դիրքից։ Նիկոլ Փաշինյանը ուշ թե շուտ ստիպված է լինելու ընտրություն կատարել այդ երկընտրանքում։ Ընդ որում, որքան ուշանա այդ ընտրությունը, այնքան ավելի մեծանալու է առաջին տարբերակի հավանականությունը, քանի որ ռուսական ճնշումները մի օր կարող են հասնել «ինքնիշխանություն՝ իշխանության պահպանման դիմաց» բանաձևին։ Դա է իրականում Ռուսաստանի ու Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգը, որի լրջությունը մեր իշխանության կողմից կարծես չի գիտակցվում պատշաճ խորությամբ։

Հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի համատեքստում հետաքրքիր է բրիտանական Economist Intelligence Unit (EIU) կազմակերպության՝ «Ժողովրդավարության համաթիվ 2018» զեկույցի երեկվա հրապարակումը, որտեղ ներառված 167 երկրի շարքում է նաև Հայաստանը։ Զեկույցում ներկայացված է ժողովրդավարության վիճակը աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանը 8 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և չնայած կրկին դասակարգվել «հիբրիդային ռեժիմ» կատեգորիայում, սակայն դասվել է նաև ժողովրդավարության զգալի առաջընթաց ապահոված պետությունների շարքում: Սրա արդյունքում Հայաստանը 111-րդ հորիզոնականից տեղափոխվել է 103-րդ հորիզոնական: Դիրքերի բարելավման հանգամանքը EIU-ի փորձագետները պայմանավորել են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ և Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո սկսած հակակոռուպցիոն արշավով, ինչը բարելավել է երկրի կառավարման հաշվետվողականության և թափանցիկության ցուցիչները։

Առանձին վերցրած այս զեկույցը, որը բավական հեղինակավոր կառույցի զեկույց է, վկայում է այն մասին, որ քաղաքակիրթ, ժողովրդավարական աշխարհը Հայաստանին «հրավիրում» է մաս կազմել իրենց ընտանիքին՝ լիիրավ անդամի կարգավիճակով։ Սակայն Հայաստանի իշխանությունը այս և բազմաթիվ նման «հրավերների» առկայության պայմաններում դեռևս խարխափում է ավտոկրատական երկրների ընտանիքում՝ ԵԱՏՄ-ում։ Թե ինչ է ստանալու Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունն իր երիտասարդ առաջնորդով ծերացող միապետների այդ ակումբում՝ թերևս միայն Նիկոլ Փաշինյանին է հայտնի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում