Friday, 19 06 2026
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը

Վլադիմիր Կարապետյան. «ՀՀ ԱԳ նախարարը գովազդեց Ադրբեջանին» (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, որն այսօր հրավիրվել էր «Հայացք» ակումբ, լրագրողների խնդրանքով անդրադարձավ Կազանի եռակողմ հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին.

«Կազանի հանդիպումը ցույց է տալիս, որ գործընթացն ավարտված չէ, և դրա վկայությունն է այն, որ միջնորդներն իսկապես շահագրգռված են հասնելու հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի ստորագրմանը: Նաև այն, որ կողմերից մեկը բազմիցս հայտարարել է, թե պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը»,- նկատեց Վ. Կարապետյանը՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի ելույթը Ստրասբուրգում: «Նա որևէ խոսք չասաց, թե մենք ունենք առաջարկություններ, թեև նշեց, որ փաստաթուղթը մեր երազած փաստաթուղթը չէ՝ թերևս, դրանով ուղերձ հղելով միջազգային հանրությանը և մեր հասարակությանը, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթը: Նույն մտադրության մասին ակնարկեց նաև ՀՀ ԱԳ նախարարը։ Եվ այն փաստաթուղթը, որն ընդունվեց Կազանում, որտեղ խոսք գնաց կողմերի դիրքորոշումների մոտեցման մասին, ինչպես նաև կողմերից մեկի պատրաստակամությունը՝ այսօր էլ ստորագրել սեղանին դրված փաստաթուղթը, վկայում են, որ գործընթացը շարունակվում է, և առաջիկայում պետք է սպասել զարգացումների՝ հատկապես հաշվի առնելով, որ համանախագահները հայտարարել են առաջիկայում տարածաշրջան այցելելու մասին»:

Այսինքն՝ Ադրբեջանի պատճառո՞վ ձախողում արձանագրվեց Կազանում, հարցրեցին լրագրողները. «Թերևս, բոլորի համար է ակնհայտ, որ փաստաթուղթը չի ստորագրվել հենց Ադրբեջանի պատճառով: Ադրբեջանի արձագանքից պարզ դարձավ, որ իրենք չեն հերքում՝ ոչ միայն որովհետև դա փաստ է, այլ նաև, իմ գնահատմամբ, Հայաստանի ԱԳ նախարարը որոշակիորեն գովազդեց Ադրբեջանին՝ նշելով, որ նրանք տասը առաջարկություն են ներկայացրել փաստաթղթի վերաբերյալ:

Իմ կարծիքով՝ Հայաստանի ԱԳ նախարարի համար պետք է պատիվ լիներ խոսել իր նախագահի մասին և ասել՝ քանի որ սեղանին մեր երազած փաստաթուղթը չէ, մենք ներկայացրինք մեր առաջարկությունները և ուզում ենք բարելավել, ավելի լավ փաստաթուղթ ունենալ: Փաստորեն, Ադրբեջանի նախագահի PR արվեց, որը մտահոգ է փաստաթղթի բովանդակության մասին, ներկայացնում է առաջարկություններ: Իսկ մեր պատվիրակության երկրորդ, ավելի լուրջ ձախողումն այն է, որ մենք տեղում չֆիքսեցինք Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը: Այսինքն՝ եթե կա պայմանավորվածություն դրույթների վերաբերյալ, համաձայնեցված են որոշ դրույթներ, և Ադրբեջանը դուրս է գալիս այդ պայմանավորվածություններից, անմիջապես միջնորդների ներկայությամբ պետք էր մատնանշել, ֆիքսել և հասնել այն բանին, որ միջնորդները խոսեին Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման մասին, այլ ոչ թե միայն մենք անենք հայտարարություն, իսկ մի քանի օր հետո միջազգային հանրությունը հավասար դիրքերից է նայելու թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի դիրքորոշումներին բանակցությունների ժամանակ, և չի մեղադրելու կողմերից մեկին հանդիպումը ձախողելու համար»:

Վ.Կարապետյանը նկատեց, որ ըստ Է.Նալբանդյանի՝ նոր առաջարկություններ են ներկայացվել, ինչը չի հերքվել պաշտոնական Բաքվի կողմից. «Կարծում եմ, որ համանախագահները բերելու են այդ առաջարկությունները Երևան, քանի որ Էդվարդ Նալբանդյանը չի խոսում մեր առաջարկությունների մասին, չի նշել, որ մենք էլ ասելիք ունենք: Ենթադրում եմ, որ համանախագահները բերելու են Երևան ադրբեջանական առաջարկությունները և քննարկեն իշխանությունների հետ, թե որոնք են դրանցից ընդունելի հայկական կողմի համար: Ես շատ կուզեի, որ մենք էլ պատասխան հայտարարություն անենք և ասենք, որ այնպես չէ, որ միայն Ադրբեջանն է առաջարկություններով հանդես գալիս…»:

Կոնգրեսի ներկայացուցիչը նշեց, որ այսօր ԼՂ հարցում բավական լուրջ փոխըմբռնում կա Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի միջև, և դա նպաստում է միջնորդների կողմից համաձայնեցված դիրքորոշումներին:

Լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք Կազանը վկայո՞ւմ է այն մասին, որ միջազգային հանրության կողմից ճնշումների կիրառման մեթոդը չի աշխատում, Վ. Կարապետյանը նկատեց. «Ես ուզում եմ հիշեցնել, որ 1996 թ. հիսուն երկրների նախագահներ էին նստած, ճնշում էին գործադրում Հայաստանի վրա՝ համաձայնվել այն փաստաթղթի հետ, որը կար Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ, և Հայաստանի նախագահը, ի հեճուկս ճնշումների, վետո դրեց ու չստորագրեց այդ փաստաթուղթը: Այսինքն՝ այն երկիրը, որն ինքնավստահ է, որն առաջնորդվում է իր պետական, ազգային շահերով՝ մշտապես էլ կարող է ետ մղել ցանկացած ճնշում և գործել պետական շահերին համապատասխան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում