Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Mirror-ի հաղորդմամբ՝ կողմերը կկնքեն 5 տարվա պայմանագիր, համաձայն որի՝ 20-ամյա իսպանացին կստանա շաբաթական 75 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը դե Խեայի համար «Ատլետիկո»-ին կվճարի 18 մլն ֆունտ ստերլինգ: Սպասվում է, որ ուրբաթ օրը անգլիական ակումբը պաշտոնապես կհայտարարի նոր դարպասապահի ձեռքբերման մասին:









































