Նախկին դեսպան և Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության քաղաքական հարցերով նախկին գլխավոր խորհրդական Գյուրջան Բալըքը «զինված ահաբկչական կազմակերպությանն ադամակցության» համար վեց տարի, երեք ասվա կալանքի է դատապարտվել:
Հիշեցնենք, որ ժամանակին Բալըքը նախկին ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուի հովանու ներքո էր, որը 2014-2016-ին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը: Նա նաև եղել է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի խորհրդականը:
2016-ի հուլիսին հեղաշրջման ձախողված փորձից հետո Բալըքն այն պետական պաշտոնյաների շարքում էր եղել, որոնց մեղադրել են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի մեջ:
Բալըքը, որին դատախազները շարժման բարձրաստիճան անդամ են անվանել, 29 ամիս բանտում է անցկացրել՝ դատավարությանը սպասելով: Մեղավոր ճանաչելուց հետո նրա նկատմամբ տնային կալանք են սահմանել:









































