Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

Հեղափոխական փոփոխություններ կառավարությունում

Արդեն գրեթե որոշակի է, որ Արարատ Միրզոյանը զբաղեցնելու է նորընտիր խորհրդարանի նախագահի պաշտոնը։ Ու մինչ ԶԼՄ-ները նրա այսօրվա պաշտոնում «կարգում» են Արթուր Վանեցյանին, իսկ ԱԱԾ տնօրենը հետևողականորեն հերքում է շրջանառվող լուրերը, պարզ դարձավ, որ արդեն գալիք տարվա սկզբին կառավարությունը մտադիր է օրենսդրական փոփոխություններ իրականացնել՝ կրճատելով առաջին փոխվարչապետի պաշտոնը։

Կառավարությունում կարծում են, որ երկու փոխվարչապետի պաշտոնը միանգամայն բավարար է, ավելին՝ վստահ են, որ փոխվարչապետների միջև, այսպես ասած, սորտավորում անելը նպատակահարմար չէ։ Պետք է խոստովանել, որ կառավարության այս մոտեցումը միանգամայն համարժեք է Սահմանադրությանը, որտեղ առաջին փոխվարչապետի պաշտոն պարզապես չի նախատեսվում։

Առաջին փոխվարչապետի պաշտոնը հատուկ Կարեն Կարապետյանի համար ստեղծված «բոնուս» էր, որը նախաձեռնեց Սերժ Սարգսյանը, մի կողմից՝ Կարապետյանի հատուկ կարգավիճակն ընդգծելու, մյուս կողմից՝ նրան իշխանության նոմինալ ժառանգորդ կարգելու նպատակով։ Սա այն գինն էր, որի դիմաց Կարեն Կարապետյանը պետք է լոյալ լիներ Սերժ Սարգսյանի վարչապետության հարցում, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Սարգսյանի իշխանության երկարաձգումը հանգեցրեց ներիշխանական ստատուս-քվոյի չեղարկմանն ու հեղափոխության հաղթանակին։

Հետհեղափոխական Հայաստանի անցումային փուլում համարժեք չէր Նիկոլ Փաշինյանի թիմից պահանջել կառուցվածքային փոփոխություններ, մանավանդ որ դրա համար անհրաժեշտ էին օրենսդրական փոփոխություններ, որոնք տեսականորեն կարող էին հանդիպել խորհրդարանի հանրապետական մեծամասնության դիմադրությանը։ Բացի դրանից՝ հեղափոխությունը կոնկրետ դեմքերով ամրապնդվելու անհրաժեշտություն ուներ, ու Փաշինյանի թիմի փաստացի երկրորդ դեմքը՝ Արարատ Միրզոյանը, զբաղեցրեց առաջին փոխվարչապետի պաշտոնը։

Անցումային յոթ-ութ ամիսներին օբյեկտիվորեն նսեմացվեց քրեաօլիգարխիայի հետ նույնացող խորհրդարանի կշիռը, նոր խորհրդարանը՝ իր կադրային կազմով, չի կարող ինքնաբերաբար վերահաստատվել իշխանության բարձրագույն մարմնի կարգավիճակում։ Նիկոլ Փաշինյանից պահանջվում են քաղաքական հստակ քայլեր, ուղերձներ։ Այս տրամաբանությամբ՝ միանգամայն բնական է, որ Փաշինյանն իր «աջ ձեռքին»՝ Արարատ Միրզոյանին, գործուղում է խորհրդարան՝ անուղղակիորեն նպաստելով օրենսդիր մարմնի քաղաքական հեղինակության բարձրացմանը։

Սակայն շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ կառավարության կառուցվածքը ձերբազատվում է քաղաքական կոնյունկտուրայից, կամ այն ստատուս-քվոյից, որն ավելի շատ քրեաօլիգարխիկ կոնսենսուսի հետևանք էր։

Առաջին փոխվարչապետի պաշտոնի լուծարումը կառավարության կառուցվածքի բարեփոխումների մեծ փաթեթի ընդամենը մի բաղադրիչն է, որովհետև նախատեսվում է նախարարությունների ներկայիս 17 թիվը կրճատել ընդհուպ մինչև 12-11։

Սա արդեն իսկ կլինի հեղափոխական փոփոխություն, որը միտված է ավելի որակյալ կառավարմանն ու կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը։ Իհարկե, կառավարության կառուցվածքային փոփոխություններն ինքնանպատակ չեն ու դրանց զուգահեռ պետք է ներկայացվեն այն օրակարգն ու ծրագիրը, որոնք սպասարկվելու են կառավարության նոր կառուցվածքով ու կադրային կազմով։

Կառավարությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունները հույսեր են ծնում, որ արմատապես կվերանայվի նաև գործադիրի կազմը։ Անցումային շրջանի կառավարության կազմը, մեղմ ասած, վիճահարույց է, ու եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը, պարզ չէ, թե հասարակությունն ինչպես կվերաբերեր նոր նախարարների դիլետանտիզմին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում