Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ այսօր հանդիսավոր արարողությունից հետո կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի տետ-ա-տետ հանդիպումը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են քաղաքական, հումանիտար և կողմերի միջև այլ կապեր, ինչպես նաև դրանց հետագա զարգացումը։
Ալիևի ու Աբասի տետ-ա-տետ հանդիպումից հետո էլ կայացել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված հանդիպումը։