ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հայտնում է ամբողջ աշխարհի երկրներում երեխաների կրթության ցածր մակարդակի մասին, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ մոտ 250 մլն երեխա աշխարհում չի կարողանում անգամ կարդալ, գրել ու հաշվել:
Միևնույն ժամանակ, նշվում է երրորդ աշխարհի երկրներում ուսուցիչների 25 տոկոսի պատրաստվածության ցածր մակարդակի մասին:








































