ԱՄՆ-ում ստեղծվող «Նյու Յորք Սիթի» ակումբը, որը պատկանում է «Մանչեսթեր Սիթի»-ի սեփականատեր շեյխ Մանսուրին, ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Չավիի տրանսֆերը: Այդ մասին է հայտնում The Sun-ը:
34-ամյա Չավիի` կատալոնական ակումբի հետ պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2015 թվականին, սակայն իսպանացի ֆուտբոլիստը դեռ հրաժարվում է նոր պայմանագիր կնքել և մտածում է այլ ակումբ տեղափոխության մասին: Հերթական ակումբը, որ հետաքրքրված է Չավիի ծառայություններով, կդառնա «Նյու Յորք Սիթի»-ն, որը դեռ նոր է ստեղծվում` շեյխ Մանսուրի ներդրումների շնորհիվ:
«Ոչ մի Քաթար կամ Նյու Յորք: «Բարսելոնա»-ում կարիերաս ավարտելու ցանկությունը դեռ պահպանվում է»,- ասել է Չավին:








































