Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսության ՀՀ նոր խորհրդարանի և կառավարության հետ: Այս մասին դեկտեմբերի 13-ի բրիֆինգի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և շուտով ձևավորվելիք կառավարության հետ՝ մեր երկրների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման նպատակով՝ այդ թվում ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում»,- ասել է նա:










































