Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանը հայտնել է, որ «Արսենալ»-ը կարող է առավելության հասնել «Բավարիա»-ի նկատմամբ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում կայանալիք հանդիպմանը:
Լեմանի կարծիքով` լոնդոնյան ակումբը եզրակացություններ է արել նախորդ տարի մյունխենցիներից կրած պարտությունից հետո:
««Արսենալ»-ը հզորացել է: Այժմ այդ թիմն ավելի վստահ է գործում: Լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները գիտեն, որ կարող են հաղթել «Բավարիա»-ին: Հաշվի առնելով երկու թիմերի բարձր մակարդակը կարող եմ ասել, որ նրանց միջև կայանալիք խաղն ամենահետաքրքիրներից մեկը կլինի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում»,- ասել է Լեմանը:







































