Հունվարի 28-ին Գերմանիայում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի (46-3) և Արթուր Աբրահամի (38-4) մամուլի ասուլիսը: Բռնցքամարտիկները խոսել են մարտի 1-ին Մագդեբուրգում նրանց միջև կայանալիք երրորդ մենամարտի մասին:
«Անհամբերությամբ եմ սպասում մենամարտին: Մարտի 1-ին կանեմ հնարավորը՝ չեմպիոնական տիտղոսը վերադարձնելու համար: Ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է հայ բռնցքամարտիկը:
«2013 թվականը հաջող էր ինձ համար: Ես վերադարձրի տիտղոսը և 2 անգամ պաշտպանեցի այն: Այժմ ցանկանում եմ կրկին հաղթել և անունս գրել բռնցքամարտի պատմության էջերում»,- գերմանացու խոսքերը մեջբերում է Boxen. de-ն:
Հիշեցնենք, որ առաջին մենամարտում Աբրահամը հաղթել էր Շտիգլիցին միավորներով՝ դառնալով աշխարհի չեմպիոն: Սակայն ռևանշ մենամարտում գերմանացին առավելության հասավ տեխնիկական նոկաուտով:









































