95 տարեկանում մահացել է լեգենդար Փիթ Սիգերը` ԱՄՆ ֆոլք-երաժշտության հիմնադիրներից մեկը, գրում է Rosbalt-ը:
Նրա թոռան խոսքերով` Սիգերը մահացել է բնական մահով: Կես տարի առաջ մահացել էր երգչի կինը, ում հետ նա ապրել է 70 տարի:
Սիգերը սկսել է ելույթ ունենալ նախորդ դարի 40-ականներին` The Weavers խմբի կազմում: Հենց նա է գրել հակապատերազմական Where Have All The Flowers Gone հայտնի երգը և համայն աշխարհին հայտնի դարձել We Shall Overcome երգով, որը դարձել է քաղաքացիական իրավունքների պաշտպանության շարժման հիմնը:









































