Սքարլեթ Յոհանսոնը գովազդում է SodaStream ընկերությունը, որը տնային պայմաններում գազավորված ըմպելիքներ պատրաստող սարքեր է արտադրում: Այժմ արդեն համացանցում է հայտնվել դերասանուհու մասնակցությամբ 30 վայրկյան տևող հոլովակը:
Տեսանյութում դերասանուհին ցուցադրում է գազավորված ըմպելիք պատրաստելու գործընթացը, ինչպես նաև, թե ինչպես օգտագործել արդեն պատրաստի ըմպելիքը: Սակայն արդեն 20-րդ վայրկյանին հանդիսատեսը մոռանում է, թե կոնկրետ ինչ է առաջարկում Յոհանսոնը:









































