Աղի քանակի մեծ պարունակությամբ սնունդը բարձրացնում է ուղեղի փոքր անոթների ցերեբրալ հիվանդությունների զարգացում վտանգը: Մազանոթների անոմալիաները կարող են հանգեցնել ինսուլտի և դեմենցիայի: Ամերիկացի հետազոտողները դա բացատրում են նատրիումի իոնների ջուրը անոթների մեջ «քաշելու» կարողությամբ, ինչը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման, ինչպես նաև աղիներում բացասական պրոցեսների:
Փորձագետները հետաքրքրվել են բորբոքական պրոցեսներին նպաստող ինտերլեյկին-17 նյութով: Այն արտադրում են T-լիմֆոցիտները, որոնք աղի մեծ քանակի օգտագործման հետևանքով առաջացած աուտոիմունային հիվանդությունների դեպքում վերածվում են «թշնամականի»: Փորձարկումների ընթացքում գիտնականները մկներին կերակրել են աղի մեծ պարունակությամբ սննդով, ինչի արդյունքում դրանց մոտ նկատվել է արյան շրջանառության հետ կապված խնդիրներ և ճանաչողական ունակությունների խանգարում:
Սա ապացուցել է, որ աղի մեծ քանակությամբ դիետան «դրդում է» աղիների իմունային մարմիններին ազդանշանի՝ կապված ուղեղի թաղանթի անոթների վրա բացասական ազդեցության հետ: Այս խանգարումները, որոնք մեծացնում են դեմենցիայի և ինսուլտի զարգացման վտանգը, տեղի են ունենում անգամ նորմալ արյան ճնշման ներքո:









































