Երկարատև հետազոտություններից հետո գիտնականները Little Foot նախամարդու մասին մի շարք հոդվածներ են հրապարակել՝ նրա մնացորդներն ուսումնասիրելուց հետո, գրում է Mirror-ը:
Գիտնականները վստահ են՝ ավելի քան 20 տարի առաջ հայտնաբերված «Փոքրիկ ոտքը» միանգամայն նոր, նախկինում անհայտ քայլող մարդու տեսակ է:
Այն նաև ամենահինն է իր տեսակով: Մնացորդները 5 մլն տարեկան են:
Մարդաբանները կարծում են, որ հենց այս տեսակն է առաջինը երկու ոտքով քայլել սկսել:










































