Բոսնիացի սերբերի առաջնորդ Ռադովան Կարաջիչը և գեներալ Ռատկո Մլադիչը միասին կհայտնվեն Հաագայի միջազգային տրիբունալում՝ նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների հարցով:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Մլադիչը պետք է հանդես գա որպես պաշտպանող կողմի վկա Կարաջիչի գործում:
Նրանք երկուսը հետաքննության մեջ են և հերքում են մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքները:
BBC-ի թղթակիցը Հաագայից հաղորդում է, որ իրեն հաջողվել է տեսնել Կարաջիչի հարցաքննության արձանագրությունը, որտեղ վերջինս պնդում է, որ ռազմական հանցագործություններ տալու հրաման ինքը չի արձակել:









































