Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

ԱԺ ընտրությունների քվեարկության օրը գրանցված իրավախախտումները կրկնակի նվազել են

Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացող արտահերթ խորհրդարանական ընտրություններն, ըստ էության, անցնում են խաղաղ, հիմնականում օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում այս մասին նշեց Արարատի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով մինչ քվեարկության օրը, ինչպես նաև այդ պահի դրությամբ Հայաստանի կտրվածքով ստացված դիմումների, հաղորդումների, ԶԼՄ հրապարակումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:

Նրա խոսքով` ի տարբերություն 2017 թվականի ապրիլի 2-ին անցկացված համապետական ընտրությունների, որի ընթացքում ժամը 15:00-ի դրությամբ գրանցվել են 131 ընտրական իրավախախտման վերաբերյալ նախապատրաստվող նյութեր, այս ընտրությունների ժամանակ դրանք ընդամենը 65-ն են, որից 32-ն են, որոնց վարույթն իրականացվում է Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներով:

«Իրավախախտումների առումով մենք ևս անհամեմատ տարբերություններ ունենք նախորդ համապետական ընտրությունների համեմատ»,- ընդգծեց դատախազը:

Հովհաննիսյանի խոսքով` մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ, ՀՀ դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրած բազմաթիվ հրապարակումներից առանձնացրել է 87-ը, որից 49-ը վերաբերվել են ԶԼՄ միջոցներով ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումներին, մնացածը՝ քաղաքացիների կողմից ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ներկայացված ահազանգեր են, մեկ գրություն էլ ՀՀ գլխավոր դատախազին է հասցեագրվել ԿԸՀ նախագահի կողմից:

«Նշված 87 ահազանգերից և հաղորդումներից 19-ով, ըստ էության, նախապատրաստվում են նյութեր»,- ասաց նա՝ հավելելով, որ կա հարուցված մեկ քրեական գործ և ձերբակալված:

Ներկայացնելով քվեարկության օրվա հետ կապված տվյալները, Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ 65 հրապարակումներում էին պարունակում ընտրախախտումների հետ կապված առերևույթ գործողություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում