«Միսս տիեզերք-2018» մրցույթի Սյերա Լեոնեի ներկայացոցիչ Էսթեր Բանգուրան անհետ կորել է: Նա Թաիլանդում անցկացվող մրցույթին մասնակցելու համար ճանապարհ է ընկել շոգենավով, բայց այդպես էլ տեղ չի հասել՝ փոխանցում է El Nacional-ը:
Ինչպես նշվում է, գրեթե բոլոր մնացած մասնակիցները, բացի Բանգուրայից, տեղում արդեն պատրաստվում են միջոցառմանը: Նրանք գերադասել են ինքնաթիռը: Սյերա Լեոնեի ներկայացոցիչը պետք է Թաիլանդում լիներ դեկտեմբերի 5-ին, սակայն նրանից մինչև հիմա ոչ մի լուր չկա:
Instagram-ում Բանգուրայի վերջին հրապարակումը թվագրվում է նոյեմբերի 29-ին: Լուսանկարում նա ներքնազգեստով է՝ ջրավազանի մոտ:
Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում:










































