Տնօրենի հետ ինտիմ հարաբերություն է ունեցել ամերիկացի յուրաքանչյուր չորրորդ աշխատող։ Այս մասին ասվում է HR ընկերության կողմից անցկացված ուսումնասիրության մեջ, որի շրջանակներում հարցման են ենթարկվել 1 հազար մարդ:
Ընդհանուր առմամբ տղամարդկանց շրջանում ցուցանիշը փոքր-ինչ բարձր է, քան կանանց շրջանում (28,1% , 27,2% ):

Տնօրենի հետ սիրավեպ սկսելով՝ աշխատակիցները ակնկալում են աշխատավարձի բարձրացում (12,1%), պարգևավճարներ (11,2%), լրացուցիչ արձակուրդ (9,7%), ընկերոջը աշխատանքի ընդունելու հնարավորություն (7,3%) և, ընդհանուր առմամբ, պաշտոնի բարձրացում (11,2%):
Մեծամասնությունը, սակայն, նշել է, որ իսկապես հրապուրված է եղել տնօրենով (66,5%)։











































