Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Գյումրու «Չերքեզի ձոր» տարածքում ինքնակամ կառույցների օրինականացման խնդրի վերաբերյալ

«Շիրակ կենտրոնը» տեղեկատվության հարցում է ուղղել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Հարցման բովանդակությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Ինչպես գիտենք, Գյումրու «Չերքեզի ձոր» տարածքում հիմնականում երկրաշարժից հետո տասնյակ անօթևան ընտանիքներ տեղադրեցին տնակներ, ինչպես նաև կառուցեցին քարաշեն և կիսաքարաշեն բնակելիներ: Իսկ նույն` երբեմնի ծառապատ և գեղատեսիլ ձորին հարող տարածքում կան տասնյակ քարաշեն տներ, որոնք կառուցվել են դեռևս նախորդ դարի 50-ական թվականներին:

Այդ թաղամասի բնակիչները բազմիցս են դիմել տարբեր ատյաններ իրենց ինքնակամ բնակելի կառույցներն օրինականացնելու խնդրով: Սակայն, ինչպես գիտենք, Գյումրու գլխավոր հատակագծով այդ տարածքը համարվում է կանաչ գոտի, ուստի այնտեղ կառուցված շինությունները ենթակա չեն օրինականացման: Ավելացնենք, որ մեր դիտարկումներով` այդ թաղամասի ժամանակավոր և ինքնակամ բնակելի կառույցներում բնակվողների գերակշիռ մասը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:

Վերջին շրջանում հանրապետական մամուլում մի շարք հրապարակումներ եղան այն մասին, որ ինչ-որ անձինք թաղամաս են այցելել և իբր թե սեփականաշնորհման համար` բնակիչների զբաղեցրած տարածքների չափագրումներ են իրականացրել, դրա համար յուրաքանչյուր ընտանիքից գանձել են 20,000-ից 30,000 դրամի չափով գումարներ, սակայն որևէ փաստաթուղթ չեն տվել: Ավելին, բնակիչները չգիտեն անգամ նրանց անուն-ազգանունները և չափագրող կազմակերպության անվանումը: «Չերքեզի ձորի» բնակիչներն իրենց ինքնակամ կառույցների օրինականացման խնդրում ստեղծված անորոշության մասին մտահոգություններ հայտնեցին նաև մեր հանդիպման` նախորդ օրը թաղամաս կատարած մեր այցելության ժամանակ
Առաջնորդվելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, խնդրում եմ տրամադրել հետևյալ տեղեկությունները.

1. Արդյո՞ք քաղաքապետարանը տեղյակ է «Չերքեզի ձոր» թաղամասի բնակչությունից չափագրման և քարտեզագրման պատճառաբանությամբ գումարներ գանձելու դեպքի մասին,

2. եթե կատարվել է անօրինական գործողություն, արդյո՞ք այդ մասին տեղյակ պահվել են իրավապահ մարմինները,

3. Գյումրիում ինքնակամ կառույցների օրինականացման նպատակով ո՞ր կազմակերպություններն են իրականացնում չափագրման և քարտեզագրման աշխատանքները,

4. Գյումրու քաղաքապետարանն ի՞նչ ծրագրեր ունի այդ թաղամասի բնակելիների օրինականացման և առհասարակ «Չերքեզի ձորի» վերականգնման ու զարգացման համար,

5. արդյո՞ք «Չերքեզի ձորի» տարածքից որոշ հատվածներ տրված են երկարաժամկետ վարձակալության որևէ անհատի կամ կազմակերպության: Եթե այո, ապա ու՞մ, ի՞նչ հիմքով և քանի՞ տարի ժամանակով,

6. եթե կանաչ տարածքը վերականգնելու նպատակով այնուամենայնիվ բնակելիները ենթակա են քանդման, ապա ինչպե՞ս են լուծվելու այդ թաղամասում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները: Ինչպես է լուծվելու նաև այդ տարածքում գործող, Գյումրու ռուսական ռազմակայանին պատկանող հսկայական լվացքատունը տեղափոխելու հարցը, որի ծառայությունից օգտվող օրական տասնյակ բեռնատար մեքենաներ են մուտք գործում «Չերքեզի ձորի» կանաչ տարածք:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ` Վահան Թումասյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում