Հոլիվուդյան գեղեցկուհի Եվա Լոնգորիան լուսանկարվել է սեքսուալ ֆոտոշարքում՝ Maxim ամսագրի փետրվարյան համարի համար:
Ըստ տղամարդկանց համար նախատեսված ամսագրի` կինոաստղը դարձել է «տարվա կին»: 38-ամյա «հուսահատ տնային տնտեսուհին» զարդարել է Maxim ամսագրի շապիկը, ինչպես նաև լուսանկարվել բաց ֆոտոշարքում: Ամսագրի էջերում Եվան ի ցույց է դրել իր շքեղ կազմվածքը, իսկ ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրական կյանքում շատ է տարբերվում ֆոտոշարքի սեքսուալ կերպարից:
«Հավատացեք՝ դուք շատ կզարմանաք, եթե իմանաք, թե ինչպիսին եմ ես իրական կյանքում: Ես շատ ընտանեկան մարդ եմ: Այդ պատճառով էլ այն սեքսուալ կերպարը, որով ես Maxim ամսագրի շապիկին եմ, շատ է տարբերվում այն աղջկանից, ով գոգնոցը կապած կանգնած է խոհանոցում»,- դերասանուհու խոսքերը մեջբերում է Viva.ua կայքը:








































