«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը չի թաքցրել ուրախությունը` կապված «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Մատայի տրանսֆերը ձեռք բերելու շուրջ:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը «Կարմիր սատանաներ»-ի հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր: Նրա շաբաթական աշխատավարձը կկազմի 150 հազար ֆունտ, տրանսֆերի արժեքը 31 մլն է: Մատայի նորամուտը նոր թիմի կազմում սպասվում է արդեն հունվարի 28-ին` Անգլիայի առաջնության 23-րդ տուրի «Քարդիֆ Սիթի»-ի դեմ մրցավեճում:
«Դեռ մեկ ամիս առաջ ես չէի հավատում, որ այս տրանսֆերը հնարավոր է: Երբ մենք իմացանք, որ նրա տրանսֆերը հանվելու է շուկա, անմիջապես նշանառության տակ առանք նրան: Շնորհակալություն ակումբի ղեկավարությանը, որի շնորհիվ կայացավ գործարքը: Հետագայում ևս կունենանք Մատայի խաղամակարդակի նորեկներ»,- ասել է շոտլանդացի մասնագետը:







































