Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը երազում է նվաճել իսպանական Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը:
«Կարծում եմ` ընթացիկ մրցաշրջանում տիտղոսի ճակատագիրը կորոշվի ամենավերջին տուրում: Իսպանիայի չեմպիոն դառնալու համար պայքարում են երեք թիմեր և տիտղոսը նվաճող ակումբի համար այն հատուկ նշանակություն կունենա:
Շուտով կարևորագույն խաղերի շրջան կսկսվի: Հիանալի է, որ վնասվածք ստացած ֆուտբոլիստներն ապաքինվում են, քանի որ մեզ թիմի կազմի հզորացումը պարզապես անհրաժեշտ է:
Ցավում եմ, որ ակումբում այսպիսի իրավիճակ է ստեղծվել` կապված նախագահի հրաժարականի հետ: Բայց մենք պետք է կայուն լինենք և առաջ շարժվենք»,- Marca-ն մեջբերում է Ալվեսի խոսքերը:









































