Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բախվել է քննադատության, հայտնում է The Jerusalem Post-ը:
Դրա պատճառն այն է, որ Նեթանյահուի որդին հանդիպում է ոչ հրեա աղջկա հետ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները ենթադրություն էին հայտնել, որ վարչապետի 23-ամյա որդին՝ Յիր Նեթանյահուն, հանդիպում է նորվեգացի մի աղջկա՝ Սանդրա Լեյկանգերի հետ:
Նեթանյահուն այդ հարցը քննարկել էր իր նորվեգացի գործընկերոջ՝ Էռնա Սոլբերգի հետ հանդիպման ընթացքում, որը տեղի էր ունեցել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ:
Նա պատմել էր Սոլբերգին իր որդու՝ Նորվեգիա կատարած ուղևորության մասին Սանդրա Լեյնկանգերի հետ: Այդ փաստը կատաղի ընդդիմության էր արժանացել քաղաքական գործիչների և ուլտրաազգային խմբերի ներկայացուցիչների կողմից, որոնք դեմ են հանդես գալիս խառը ամուսնություններին:










































