Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին չի պատրաստվում հեռանալ ակումբից հանուն ԱՄՆ կամ Քաթար տեղափոխության:
Չավիի ծառայություններով հետաքրքրվում է MLS-ի «Նյու-Յորք Ռեդ Բուլզ» ակումբը, որտեղ հանդես է գալիս Չավիի նախկին թիմակից Թիերի Անրին:
Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ իսպանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են նաև Քաթարի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող մի քանի ակումբներ:
«Քաթարն ու Նյու-Յորքն ինձ չեն գրավում, և ցանկանում եմ մինչև վերջ կատարել պայմանագրային պարտավորություններս: Զգում եմ, որ կարևոր մասնիկ եմ թիմի համար»,- Չավիի խոսքերը մեջբերում է Grada360.com-ը:








































