«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը: «Մալագա»-ի դեմ խաղում 3:0 հաշվով հաղթանակ տանելուց հետո նա հայտնել է, որ ցանկանում է կարիերան ավարտել կատալոնական ակումբում:
«Չեմ ցանկանում տեղափոխվել ԱՄՆ կամ Քաթար: Կարիերաս հենց «Բարսելոնա»-ում ավարտելու նպատակ ունեմ:
Ինչ վերաբերում խաղին, ապա եսգոհ եմ արդյունքից: Մենք միշտ պետք է համապատասխան մակարադակի խաղ ցուցադրենք»,- ասել է ֆուտբոլիստը:









































