«Բերկուտի» կողմնակիցները սոցիալական ցանցերում ստեղծել են խումբ, որտեղ փնտրում են մարդկանց, որոնց դեմ հետագայում ճնշում կգործադրվի «ծայրահեղականության քարոզի» միջոցով:
Ցուցակում ներառված են ընդդիմադիր պատգամավորներ, Մայդանի ակտվիստներ, անկախ լրագրողներ և հասարակական գործիչներ: Էջում հրապարակված են այդ մարդկանց տվյալները` հեռախոսահամար, սոցիալական ցանցերի օգտահաշիվ, տան հասցե:
Էջի ադմինիստրատորները կոչ են անում բռնություն գործադրել Մայդանի ակտիվիստների հանդեպ` հաղորդում է Էսպրեսո TV-ն:









































