Flushmate ընկերությունը պայթյունի սպառնալիքի պատճառով հետ է կանչում Flushmate III մոդելի 351 000 զուգարանի ջրաբաք ԱՄՆ-ում, 9 400 բաք՝ Կանադայում: Ընկերությունը սանտեխնիկայի պայթելու մասին առնվազն 3 բողոք է ստացել:
Պայթյունների հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն Mirror պարբերականը նշում է, որ ջրաբաքերի տերերը զգալի նյութական վնաս են կրել:
Flushmate ջրաբաքերից օգտվողներին կոչ է արվել զուգարանի ջրաբաքերին հասնող ջուրն անջատել, հայտնում է Ria Novosti-ն:
Արտադրողը հետ է կանչում 2008-2009 թթ. թողարկված 503 սերիայի Flushmate III մոդելը: Այդ մոդելների տերերը կկարողանան վտանգավոր բաքերի փոխարեն անվճար նոր ջրաբաք ստանալ:









































