Ամերիկացի դերասան և պրոդյուսերԹոմ Հենքսն արդեն 26 տարի երջանիկ ամուսնությամբ ապրում է դերասանուհի Ռաիտա Ուիլսոնի հետ: Նրանք 2 երեխա ունեն, սակայն դերասանը խոստովանում է, որ միշտ չէ, որ ընտանիքի օրինակելի հայր է եղել: Թոմն առաջին անգամ ամուսնացել է դերասանուհի Սամանտա Լյուիսի հետ՝ 20 տարեկանում, որը նրան 2 երեխա է պարգևել:
«Իհարկե, այն ժամանակ ես պատրաստ չէի նման պատասխանատվության: Եվ ամուսնությունը վերջացավ: Ես մինչև հիմա ամաչում եմ աղջկանիցս և որդուցս այն ցավի համար, որ ես պատճառել եմ նրանց՝ չպահպանելով հարաբերություններս նրանց մոր հետ: Ես իմ փորձով գիտեմ, թե որքան ծանր են տանում երեխաները ծնողների բաժանությունը: Հայրս ու մայրս բաժանվել են, երբ ես 4 տարեկան էի: Այդ ժամանակվանից ես ապրել եմ հորս, եղբորս ու քրոջս հետ: Մորս հետ հազվադեպ եմ հանդիպել: Հայրս հետո շատ անգամ է ամուսնացել, մայրս էլ»,- պատմել է դերասանը «7 օր» ամսագրին:
«Դաստիարակության մասով ես շատ ցրված եմ: Եվ ինձ թվում է՝ բավարար ժամանակ չեմ անցկացնում երեխաներիս հետ: Ազնիվ խոսք, ոչ մի օր չի անցնում առանց մտքի. «Ես լա՞վ օրինակ եմ երեխաների համար: Նրանք ինձ համարո՞ւմ են իրենց հերոսը»: Եվ հաճելի պահերի փոխարեն անպայման գլուխս են մտնում հիշողություններ, թե ինչպես եմ բաց թողել մեկի ծննդյան օրը՝ նկարահանումների լինելով, կամ մանրուքի պատճառով գոռացել եմ մյուսի վրա:
Փոխարենը՝ ես հետևում եմ, որ նրանք անպայման ամեն օր ժպտան: Ինչպես կարելի է այլ կերպ: Դա օգտակար է (ծիծաղում է): Դաստիարակության իմ տակտիկան է՝ երեխաներին ճիշտ հարցեր տալը, որպեսզի օգնեմ հասնելու գործի էությանը և հասնելու ճիշտ որոշման»,- ասել է Հենքսը:









































