Հարավային Սուդանի հյուսիսում գտնվող Բենիտու քաղաքում անհայտ գրոհայինները վերջին տասն օրում 125 կնոջ են բռնաբարել: Այս մասին հայտարարել են Բժիշկներ առանց սահմաններ կազմակերպության աշխատակիցները, փոխանցում է Reuters-ը:
Չնայած դինկա և նուեր ժողովուրդների միջև թշնամությանը ձևական վերջ տալուն`Հարավային Սուդանում շարունակվում են էթնիկի զտումները: Ամբողջ երկրում հանցախմբեր են թափառում:
Դրանցից մեկն էլ զավթել է Բենիտու քաղաքը: Ահաբեկիչները կողոպտել են քաղաքը, տղամարդկաց ծեծի ենթարկել, իսկ կանանց՝ բռնաբարել: Բռնաբարել են ինչպես 10-ամյա աղջնակների, այնպես էլ տարեց կանանց: Բժիշկների օգնությանն է դիմել 125 տուժած:








































