Friday, 19 06 2026
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»

Խաղադրույք՝ միայն Հայաստանից

Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդները և անուղղակի միջնորդավորությամբ հանդես եկող կառույցները ստատուս-քվոյի փոփոխության, կամ այսպես ասած կարգավորման հիմնական մոտիվ են հռչակում այն, որ տարածաշրջանը պետք է խաղաղության մեջ ապրի և զարգանա:

Հազիվ թե որևէ մեկը վիճարկի այդ գաղափարը: Ընդհանրապես, հարավկովկասյան ինտեգրացիայի և միասնական տան գաղափարն իսկապես գայթակղիչ է և դժվար է դրա դեմ արտահայտվել: Ամբողջ հարցն այն է, թե ինչքանով է այդ գաղափարն իրատեսական անգամ Ղարաբաղի հակամարտության այսպես ասած կարգավորումից հետո: Այստեղ արդեն ակնհայտ է, որ մենք ընկնում ենք տեսականության, այլ կերպ ասած, հեքիաթի գիրկը:

Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, թեկուզ այն պատկերացմամբ, ինչ նկատի ունեն այդ ուղղակի կամ անուղղակի միջնորդները, ամենևին չի խոստանում հարավկովկասյան ինտեգրացիայի կանաչ ճանապարհ: Եվ դա գիտակցելու համար բավական է ընդամենը թռուցիկ հայացք նետել այն գործընթացների վրա, որ տեղի են ունենում Կովկասում և դրան հարակից տարածաշրջաններում: Իրականում աշխարհաքաղաքական պայքարը այդ հատվածում էլ ավելի է սրվել և ռեսուրսների համաշխարհային սղության պայմաններում ուղղակի անմտություն կլինի կարծել, որ եթե Հայաստանը հրաժարվի իր համար կարևորագույն ռեսուրսային պոտենցիալ ներկայացնող տարածքներից, դա կբացի տարածաշրջանային ինտեգրացիայի դուռը: Այդպես մտածելու համար պետք է լիարժեք պատկերացում ունենալ ասենք թուրքական քաղաքական էլիտայի մտադրությունների և սցենարների, իրանական էլիտայի մտադրությունների և սցենարների, ադրբեջանական էլիտայի մտադրությունների և սցենարների, վրացական էլիտայի մտադրությունների և սցենարների մասին: Ինչպես են այդ երկրների իշխանությունները դե ֆակտո պատկերացնում տարածաշրջանային զարգացումներն ապագայում, ինչ իրական մտադրություններ և ծրագրեր ունեն նրանք հրապարակային հայտարարություններից դուրս: Էլ չասած այն մասին, թե ինչպիսին են ռուսական, ամերիկյան և եվրոպական էլիտաների մտադրությունները, եվրոպական էլիտան էլ բաժանած տարբեր ազդեցիկ տերությունների:

Ահա այդ պայմաններում տարածաշրջանային ինտեգրացիայի շեշտը դնել ղարաբաղյան խնդրի լուծման վրա, երբ հայտնի չեն տարբեր խաղացողների իրական մտադրությունները, և առավել ևս նկատելի են իրական աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ հավակնությունները, նշանակում է Հայաստանի ազգային անվտանգությունը դնել կովկասյան խաղասեղանին այն դեպքում, երբ ուրիշ որևէ մեկը համարժեք խաղադրույք չի կատարում: Կարծում ենք, որ սա իսկապես վտանգավոր մոտեցում է և Հայաստանն այս մասին պետք է հանդես գա հնարավորին բաց ու հրապարակային դիտարկումներով, որպեսզի չստացի, թե բոլորը ինտեգրացիայի նվիրյալ են, իսկ Հայաստանը՝ ոչ: Թեև Հայաստանի իշխանությունը հակառակն է անում՝ հանդես է գալիս հենց որպես նվիրյալ, համենայն դեպս բանավոր համաձայնություն տալով Հայաստանի անվտանգությունը խաղադրույք դարձնելու նախաձեռնություններին ու տրամադրություններին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում