Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Մատան մեկնաբանել է իր տեղափոխությունը «Չելսի»-ից` «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշեցնենք` Մատայի տրանսֆերը ռեկորդային դարձավ «կարմիր սատանաներ»-ի ակումբի պատմութայն մեջ:
«Ես շատ ուրախ եմ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ին միանալու հնարավորության համար: Երկար տարիներ հաճույքով խաղացել եմ «Չելսի»-ում, որը մեծագույն ակումբ եմ համարում, սակայն ժամանակն էր նոր մարտահրավեր ընդունել:
«Յունայթեդ»-ն ինձ համար իդեալական ակումբ է, և ես պետք է փորձեմ նրա պատմության հաջորդ փուլի մի մասը դառնալ»,- Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մատայի խոսքերը:








































