Պոլտավայում ցուցարարները գրավել են մարզային խորհրդի նիստերի դահլիճը: Այս մասին հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Ընդդիմության կողմնակիցներն անջատել են պատգամավորների սեղանների համակարգիչները և դրել նախագահության սեղանին՝ «գողությունից խուսափելու համար»:
Նշվում է, որ ներկայումս ցուցարարները մտադիր չեն գրավել մարզային վարչակազմի սրահները, որոնք գտնվում են շինության մյուս թևում:









































