«Չելսի»-ն հաստատել է, որ համաձայնության է հասել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ` Խուան Մատայի տրանսֆերի շուրջ: Այժմ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը պետք է քննարկի անձնական պայմանագրի պայմաններն ու բժշկական հետազոտություն անցնի:
Լոնդոնյան ակումբը հայտնել է նաև կիսապաշտպան Մայքլ Էսյենի` «Միլան» տեղափոխության մասին: Գանայի հավաքականի ֆուտբոլիստը Իտալիա է տեղափոխվել, որտեղ բժշկական հետազոտություն կանցնի և կհամաձայնեցնի անձնական պայմանագրի պայմանները:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մատան 13 հանդիպում է անցկացրել «Չելսի»-ի կազմում, երկու գոլային փոխանցում կատարել: Էսյենը մասնակցել է ընդամենը հինգ խաղի:








































