Մենք Նիկոլ Փաշինյանին սկսեցինք քննադատել Գեղարքունիքի մարզ այցելությունից հետո, որովհետև ինքը քարոզչություն էր անում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մեր քննադատությունը տեղին էր, այո, նա օգտագործում էր վարչական ռեսուրս, նա հասկացել է, որ եթե ուզում է անել քարոզարշավ մինչև ժամը վեցը, ապա դա չի կարող անել վարչապետի կարգավիճակով», – ասաց նա:







































