Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ռուսաստանի ֆուտբոլային միության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մարտի 5-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի «Կուբան» մարզադաշտում Ռուսաստանի և Հայաստանի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Պաշտոնական մրցաշարերում հավաքականները հանդիպել են 4 անգամ: Սա թիմերի միջև առաջին ընկերական հանդիպումն է:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Մայնցում Հայաստանի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Գերմանիայի ընտրանու դեմ:







































