Լոնդոնի «Չելսի»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Անտոնի Գրիզմանի ծառայություններով:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով` ֆրանսիացի ֆուտբոլիստն անհրաժեշտ է «Չելսի»-ին:
Պորտուգալացի մասնագետը պատրաստվում է ձեռք բերել Գրիզմանի իրավունքները` այդ նպատակին ծառայեցնելով Խուան Մատայի տրանսֆերի դիմաց ստացած գումարը: Բացի այդ, Գրիզմանին առաջարկվող աշխատավարձը կգերազանցի նրա ներկայիս աշխատավարձի չափը:







































