Friday, 19 06 2026
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում

ՀՀԿ-ն փնտրում է «մտահոգների»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահ է, թե Հանրապետականի նկատմամբ հանրության շրջանում մեծ հետաքրքրություն կա: Եվ չնայած այս հանգամանքին՝ նախկին իշխող ուժը իր քարոզարշավը ավելի շատ ԶԼՄ-ների միջոցով կիրականացնի:

Վահրամ Բաղդասարյանի ասածի մեջ արդեն իսկ ակնհայտ հակասություն կա, որովհետև հանրային մեծ հետաքրքրությունը հուշում է, որ ՀՀԿ-ն պետք է օգտագործի քարոզարշավի բոլոր հարթակները։ Արտահերթ ընտրությունների ռեժիմը քարոզարշավին հատկացնում է ընդամենը 12 օր, ինչը ենթադրում է, որ կուսակցությունները անգամ ֆիզիկապես չեն կարող լինել բոլոր բնակավայերում և ստիպված են իրենց մարտավարությունը կառուցել մեծ հանդիպումների կամ նույնիսկ հանրահավաքների վրա։

Այ, սրանից է, որ մտահոգված է ՀՀԿ-ն ու նույնիսկ տեսականորեն չենք բացառում, որ հանրության հետաքրքրությունն իսկապես մեծ է, սակայն ամենևին բացառված չէ, որ այդ հետաքրքրությունը ՀՀԿ-ի հանդեպ լինի ոչ թե պոզիտիվ, այլ նեգատիվ։ Օրինակ՝ հասարակությունը որոշի թույլ չտալ ՀՀԿ գործիչների հանդիպումները՝ ինչպես ամիսներ առաջ մարդիկ ներխուժեցին մամուլի սրահ ու տապալեցին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։

Հենց այս մտավախությունները հաշվի առնելով՝ ՀՀԿ-ն ընտրել է ընտրարշավի այնպիսի մարտավարություն, որտեղ խոսողը լինելու են միայն իրենք և, ըստ էության, հասարակության արձագանքը տեսանելի չի լինելու։ Մյուս կողմից՝ ՀՀԿ-ի ընտրողներն այս պահին գերադասելու են ծպտված մնալ հասարակության թուքն ու մուրը չուտելու համար ու տրամաբանական է, որ երբեմնի կառավարող կուսակցությունը փողոցներ ու հրապարակներ չի գնում։

Այսօր էլ հայտնի է դարձել Հանրապետական կուսակցության կարգախոսը՝ «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին»։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ազատության» հետ զրույցում մի փոքր բացել է իրենց կարգախոսը։ «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին»՝ եթե մտահոգ ես Հայաստանի անվտանգությամբ, ընտրի՛ր Հանրապետականին, եթե մտահոգ ես Արցախի ապագայով, ընտրի՛ր Հանրապետականին, եթե մտահոգ ես նոր գնաճով, ընտրի՛ր Հանրապետականին»,- ասել է նա։

Երկրում մտահոգ քաղաքացիների պակաս, անշուշտ, չկա, սակայն անհասկանալի է, թե ինչու նրանք պետք է իրենց քվեն տան ՀՀԿ-ին, մանավանդ որ մտահոգությունների առյուծի բաժինն առաջացել է հենց քրեաօլիգարխիայի քսանամյա միահեծան կառավարման հետևանքով, այլ խոսքով՝ մարդկանց մի զգալի մասը մտահոգված է՝ ՀՀԿ-ի ռևանշի ռիսկերն օբյեկտիվ համարելով։

Սակայն Աշոտյանի ասածը միայն արտաքուստ է ՀՀԿ-ին ասոցացնում գլոբալ խնդիրների հետ, իսկ իրականում նրան դնում է շատ խոցելի վիճակում։ Օրինակ՝ անհասկանալի է, թե քաղաքացիներն ինչու պետք է անվտանգության խնդիրը կապեն ՀՀԿ-ի հետ, եթե Սերժ Սարգսյանի վարած անարդյունավետ քաղաքականությունը նպաստել է 2016-ի Ապրիլյան պատերազմի սանձազերծմանը։ Պատերազմի օրերին տրաքեց մարտունակ բանակ ունենալու միֆը, ինչպես նաև բացահայտվեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության քաղաքականության հետևանքով Հայաստանը, ըստ էության, չունի ոչ մի դաշնակից։

Ահա սա է անվտանգային այն միջավայրի պատկերը, որը ստեղծվել էր Սերժ Սարգսյանի քաղաքականության հետևանքով։ Անվտանգության ու արտաքին քաղաքականության մասին ՀՀԿ-ն նոր ասելիք չունի, ավելին՝ հեղափոխությանը հաջորդող ամիսների ընթացքում այս կուսակցության դիրքորոշումներն ավելի մարգինալ են դարձել՝ շատ դեպքերում ամբողջովին նույնանալով ռուսական շահերի հետ։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ՀՀԿ-ն ոչ թե հայաստանյան կուսակցություն է, այլ «հինգերորդ շարասյուն»։ Ցանկացած մտահոգ քաղաքացու խնդիրն է՝ մերժել այդ կարգավիճակում հայտնված ու պետականության համար ռիսկեր պարունակող կուսակցությանը։

Արցախի ապագան առավել ևս չի կարող կապվել ՀՀԿ-ի հետ, որովհետև նրա իշխանության տարիներին հետևողականորեն թուլացվել է ԼՂՀ սուբյեկտությունը, ընդ որում՝ ոչ միայն միջազգային մակարդակում, այլև ներհայաստանյան հարաբերություններում։ Արցախում, ըստ էության, ոչնչացվել էր իշխանությունը՝ տեղը զիջելով քրեաօլիգարխիայի ղարաբաղյան սեգմենտին։ Հիմա ճիշտ հակառակը պետք է անել՝ Արցախն անցնցում պետք է ազատել նախկին համակարգի ազդեցությունից, ընդ որում՝ գործընթացի մեկնարկն արդեն տրված է․ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Արցախում տեղի ունեցան նշանային կադրային փոփոխություններ, իսկ Բակո Սահակյանը հայտարարեց, որ 2020-ի նախագահական ընտրություններում չի առաջադրվելու։

Երբ ՀՀԿ խոսում է գնաճի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին՝ ապավինելով մտահոգ քաղաքացիների աջակցությունը, դա նման է ծաղրի, որովհետև այս իշխանության կառավարման տարիներին ձևավորվել էր հասարակությանը կեղեքող հակասոցիալական մի համակարգ, որը սպասարկում էր բացառապես օլիգարխիայի շահերը։

Մտահոգ քաղաքացիները ոչ թե ՀՀԿ-ի վերադարձն են ուզում, այլև դժգոհում են, որ հեղափոխությունն անհրաժեշտ չափով չի կապիտալիզացվել, ինչը թույլ է տվել, որ ՀՀԿ-ն մտածի ընդդիմության առանցք, փաստորեն՝ ապագա իշխանություն դառնալու հեռանկարի մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում