ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին այսօր դատարան էր ներկայացել գործով տուժող Դավիթ Սիմոնյանը:
Դատական նիստը, սակայն հետաձգվեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խնդրանքով: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող նիստի մեկնարկին դատարանը ընթերցեց Երեմ Սարգսյանի դիմումը, որով նա տեղեկացնում էր՝ գտնվում է Արագածոտնի մարզում և հարգելի պատճառներով չի կարող ներկայանալ դատական նիստին և խնդրում է հետաձգել նիստը:











































