Շակիրայի նոր ալբոմը կոչվելու է Shakira: Այս մասին երգչուհին հայտնել է Facebook-ի իր էջում: Ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի է ունենալու 2014թ. մարտի 25-ին:
Երգչուհին ընտրությունը բացատրել է նրանով, որ ալբոմի վրա աշխատանքի ժամանակ ինքը «շատ նոր բան է իմացել իր մասին»:
Երգչուհու խոսքով՝ հավաքածուում կներառվեն երգեր, որտեղ կլինի «մի քիչ ռոք, մի քիչ ֆոլկ, ռեգգի ու իհարկե, պարային երաժշտություն»:
Shakira-ն կլինի փոփ-երգչուհու 9-րդ սկավառակը: Նրա վերջին ստուդիական ալբոմը լույս է տեսել 2010-ին:









































