Կոլումբիայի ազգային հավաքականի և պորտուգալական «Պորտու»-ի 27-ամյա հարձակվող Ջեքսոն Մարտինեսը մերժել է Լոնդոնի «Չելսի»-ի առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Daily Star-ը:
Սպասվում է, որ մոտ ժամանակներս ֆուտբոլիստը նոր պայմանագիր կստորագրի իր ակումբի հետ, իսկ ակումբային գրանցումը փոխելու մասին կմտածի «Մունդիալ-2014»-ից հետո:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ «զինագործներ»-ը պատրաստ են 34 մլն ֆունտ վճարել Մարտինեսի տրանսֆերի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում կոլումբիացին Պորտուգալիայի բարձրագույն խմբի առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման ու խփել 13 գոլ:








































