Գերմանիայում ավտոմեքենան բախվել է բունդեսվերի զինվորների խմբին, մի քանի մարդ լուրջ վնասվածքներ են ստացել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցչին:
Դեպքը տեղի է ունեցել Լաուբախում: Իրավապահ մարմինների տվյալներով՝ զինծառայողների խումբը, որի կազմում եղել է 17 մարդ, եղել են ճանապարհի վրա, երբ վրաերթի են ենթարկվել:
Ոստիկանությունում կարծում են, որ վարորդը մթության մեջ ուշ է նկատել նրանց և չի հասցրել արգելակել:











































